Օգտվելու ընդհանուր պայմանները և դրույթներ

Գաղտնիության քաղաքականություն


ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ


ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


1.Ընդհանուր դրույթներ
«ՇԱՐՄ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ «Ընկերություն») պարտավոր է պաշտպանել և չխախտել օգտատերի (այսուհետ՝ «Հաճախորդ») անձնական տվյալների վերաբերյալ ցանկացած տեղեկության գաղտնիությունը: Անձնական տվյալների մշակման մասին սույն ծանուցման (այսուհետ` «Ծանուցում») մեջ նկարագրվում է անձնական տվյալների պաշտպանության՝ Ընկերության որդեգրած քաղաքականությունը և անձնական տվյալների մշակման ձևն ու կարգը: Սույն Ծանուցումը կիրառելի է Ընկերության հետ առնչվող ցանկացած կայքէջի, բջջային հավելվածի, ապրանքի, ծրագրային ապահովման կամ ծառայության համար (այսուհետ միասին` «Ծառայություններ»), եթե Ընկերության կողմից գրավոր ձևով սահմանված չէ որևէ այլ ծանուցում, որը տարբերվում է վկայակոչած ծանուցումից: Սույն Ծանուցումը կարող է ենթարկվել  փոփոխությունների, որի մասին Հաճախորդը  կծանուցվի sharmstore.am կայքէջից (այսուհետ՝ «Հարթակ»): Այնուամենայնիվ, Հաճախորդին  խորհուրդ ենք տալիս պարբերաբար այցելել Ընկերության Հարթակ՝ համոզվելու, որ փոփոխություններն ընդունելի են: Սույն Ծանուցման մեջ օգտագործվում են Ընկերության հրապարակային Օֆերտայի հասկացությունները։ 
 Մեր ծառայություններից օգտվելու, հարթակում գրանցվելու, և/կամ մեզ հետ պայմանագիր կնքելու պահից Հաճախորդն անվերապահորեն համաձայնում է սույն ծանուցմամբ սահմանված կարգով իր անձնական տվյալների մշակմանը, այդ թվում՝ անձնական տվյալների հարցման ու ստացման (անհրաժեշտության դեպքում) իրականացմանը:


2.Անձնական տվյալների սուբյեկտները
Անձնական տվյալների սուբյեկտները (Հաճախորդները) բաժանվում են հետևյալ կատեգորիաների․

 

3.Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը
Հաճախորդի անձնական տվյալները մշակվում են՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, Հաճախորդի հետ կնքվող/կնքված պայմանագիրը, դրա անբաժանելի մասը հանդիսացող Ընկերության հրապարակային Օֆերտան կամ Հաճախորդի համաձայնությունը, որ ստացվել է սույն Ծանուցումն այլ կերպ ընդունելու արդյունքում: Իրավաբանական անձանց տվյալները մշակվում են՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ ՀՀ օրենքը «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին»։


4.Մշակվող տվյալները, դրանց հավաքագրման եղանակը
Մեր Ծառայություններից օգտվելու համար Հաճախորդը պետք է ներկայացնի ներքոնշյալ անձնական տվյալները.

 

Իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝

Անհրաժեշտության դեպքում Հաճախորդի համաձայնությամբ կարող են պահանջվել նաև այլ անձնական տվյալներ։ Տրամադրվող տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ, արդիական և հավաստի, որի ապահովման պատասխանատվությունը կրում է Հաճախորդը։ Հաճախորդի կողմից որևէ կեղծ, ոչ ճշգրիտ կամ թերի տեղեկություն տրամադրելու, կամ Ընկերության կողմից այդ տեղեկության ճշմարտացիության, ճշգրտության կամ ամբողջականության վերաբերյալ կասկածի հիմնավոր պատճառներ ունենալու պարագայում Ընկերությունը կարող է մերժել Հաճախորդի հետագա մուտքը Հարթակ և/կամ հրաժարվել Ծառայությունների մատուցումից։


Ընկերության կողմից կարող են հավաքագրվել և պահպանվել Հաճախորդի կողմից Հարթակ կատարած այցի մասին տեղեկությունները՝ օգտագործելով քուքիներ (ֆայլեր, որոնք մեր կողմից ուղարկվում են Հաճախորդի համակարգչին) կամ նմանատիպ այլ տեխնոլոգիա: Բրաուզերների մեծամասնությունը կարգավորումների միջոցով կարող է ընդունել կամ անջատել  քուքիները, ինչպես նաև միացնել ծանուցում նոր քուքի ստանալու մասին և/կամ կատարել քուքիների հետ կապված այլ գործողություններ: Եթե Հաճախորդը չի ընդունում քուքիները, ապա բացառված չէ, որ չկարողանա օգտվել մեր Ծառայությունների որոշ հնարավորություններից, այդ պատճառով խորհուրդ ենք տալիս քուքիները թողնել միացված:


Ընկերության Ծառայություններից օգտվելու ընթացքում կարող է հավաքագրվել Հաճախորդի կողմից անուղղակիորեն տրամադրվող այլ տեղեկություն ևս, մասնավորապես․


Սույնով Հաճախորդը տալիս է իր համաձայնությունը, որի առկայության դեպքում Ընկերությունը հնարավորություն կունենա հավաքագրելու և օգտագործելու Հաճախորդի կողմից անուղղակիորեն ստացված վերոնշյալ տվյալները։
Ծառայությունների բարելավման և հաճախորդների սպասարկման մակարդակն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Ընկերությունը օգտվում է հաճախորդների վարքագծի վերլուծության ծառայություններից։
Հաճախորդի անձնական տվյալները մշակվելու են այն (նվազագույն) քանակով, որ անհրաժեշտ է սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներին հասնելու համար։


5.Անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողությունները
Անձնական տվյալների մշակումն անձնական տվյալների հետ մեխանիկական և/կամ տեխնիկական միջոցներով որոշակի միջոցառումների և գործողությունների իրականացումն է, այդ թվում՝ անձնական տվյալների հավաքագրում, մուտքագրում, համեմատում, համակարգում, պահպանում, փոխանցում, ուղղում, թարմացում, փոփոխում, վերացում, ապանձնավորում և բլոկավորում, օգտագործում, ուսումնասիրում, ինչպես նաև այլ գործողություններ, որոնք անհրաժեշտ կլինեն սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներին հասնելու համար:


6.Անձնական տվյալների մշակման նպատակները
Ընկերության հետ առկա իրավահարաբերությունների, Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների շրջանակներում Հաճախորդի՝ սույն Ծանուցմամբ արտացոլված տվյալները կարող են մշակվել ստորև ներկայացված նպատակներով.

 

7.Անձնական տվյալների հասանելիությունը
Հաճախորդի համաձայնությունը առ այն, որ Ընկերության կողմից նրան վերաբերող անձնական տվյալները կարող են փոխանցվել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս ստորև նշված երրորդ անձանց, որոնք իրականացնում են անձնական տվյալների մշակում, պահպանում և տեղեկատվության տրամադրում: ՀՀ տարածքից դուրս անձնական տվյալների փոխանցումն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:


Ընկերությունը սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներով և միայն այդ նպատակներն արդարացնող ծավալով  կարող է Հաճախորդի անձնական տվյալները (փոխանակվել անձնական տվյալներով) տրամադրել.


8.Անձնական տվյալների պահպանման ժամկետները
Ընկերությունը պարբերաբար վերանայում է անձնական տվյալների պահպանման ժամկետները՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության պահանջների և Ընկերության որդեգրած քաղաքականության:
Հաճախորդի անձնական տվյալները կպահպանվեն Ընկերության ընթացակարգերով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված տևողությամբ:


9.Անձնական տվյալների վերացումը
Ընկերությունը մշակում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահպանման ենթակա անձնական տվյալները և սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ անձնական տվյալները՝ առավելագույնս խուսափելով դրանց կրկնակի մշակումից: Այլ անձնական տվյալները ենթակա են վերացման:


10.Հաճախորդի իրավունքները
Հաճախորդն ունի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքներ:
Հաճախորդն իրավունք ունի հետ կանչելու անձնական տվյալները մշակելու մասին Իր համաձայնությունը կամ պահանջելու, որ ջնջվեն Իր անձնական տվյալները: Սակայն այդ պարագայում, ցավոք, Ընկերությունն այլևս կդադարեցնի Ծառայությունների մատուցումը կամ առկա այլ պայմանագրային հարաբերությունները Հաճախորդի հետ: Նշենք նաև, որ իրավական պահանջների, այլ պարտականությունների և գործոնների պատճառով միշտ չէ, որ հնարավոր է ջնջել անձնական տվյալները։


Այնուամենայնիվ, Հաճախորդը կարող է ցանկացած պահի հրաժարվել Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մասին հետագայում գովազդային բնույթի տեղեկատվություն ստանալուց, այդ մասին տեղեկացնելով գրավոր կամ Ընկերության կողմից սահմանված այլ եղանակով։


Հաճախորդն իրավունք ունի Իր անձնական տվյալները ուղղելու կամ փոփոխելու նպատակով դիմելու Ընկերությանը, եթե դրանք սխալ են կամ թարմացվելու անհրաժեշտություն ունեն:
Հաճախորդն իրավունք ունի Ընկերությանը ներկայացնելու բողոք-պահանջ՝ Իր անձնական տվյալներում մշակման ժամանակ խախտումներ արձանագրելու կամ անձնական տվյալների մշակման կարգի հետ համաձայն չլինելու դեպքում:


Հաճախորդը կարող է բողոք ներկայացնել տվյալների պաշտպանության լիազոր մարմին։


ՀՀ-ում տվյալների պաշտպանության լիազոր մարմինը ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն է:


11.Անվտանգության ապահովման գործող միջոցներ
Հաճախորդի անձնական տվյալների անվտանգությունը շատ կարևոր է Մեզ համար, ուստի Ընկերությունն իրականացնում է հնարավոր ամեն ինչ՝ այն ապահովելու համար:


Ընկերությունն անձնական տվյալների մշակման ընթացքում առաջնորդվում է հետևյալ պահանջներով.


Մշակվող անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու համար Ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ իրավական, կազմակերպչական, տեխնիկական պաշտպանության միջոցները՝ ՀՀ օրենսդրության, Ընկերության տեղեկատվական անվտանգության քաղաքականության պահանջների համաձայն և Ընկերության տեխնիկական հնարավորություններին համապատասխան:


Անձնական տվյալների մշակման և պաշտպանության պահանջները և կանոնները պետք է նախատեսվեն Ընկերության գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող կորպորատիվ փաստաթղթերի նախապատրաստման ժամանակ։


Ընկերության աշխատակիցների կողմից անընդհատ հսկվող անձնական տվյալների պահպանման համակարգը, որը պարբերաբար թարմացվում է, պաշտպանված է ժամանակակից անվտանգության կանոններն ապահովող ցանցային և պաշտպանիչ ցանցային երթուղիչների միջոցով։


Հաճախորդի անձնական տվյալները հասանելի են Ընկերության աշխատակիցներին միայն սույն Ծանուցմամբ սահմանված նպատակների իրականցման համար անհրաժեշտ չափով և ժամկետներով:
Մեր աշխատակիցները, գործընկերները և մշակվող անձնական տվյալներին մուտք գործելու իրավունք ստացած այլ անձինք ստորագրել են գաղտնի տեղեկատվության չհրապարակման մասին պարտավորությունը, ինչպես նաև զգուշացվել են անձնական տվյալների մշակման ոլորտում ՀՀ գործող օրենսդրության նորմերի և պահանջների խախտման դեպքում հնարավոր կարգապահական, վարչական, քաղաքացիական և քրեական պատասխանատվության մասին:


Հաճախորդի անձնական տվյալները պաշտպանելու նպատակով անձնական տվյալներ պարունակող տեղեկություն ստացող մեր բոլոր գործընկերների հետ կնքվող պայմանագրերը պարտադիր պարունակում են գաղտնի տեղեկատվության (այդ թվում՝ անձնական տվյալների) բացահայտումն արգելող դրույթներ:


12.Համաձայնության գործողության ժամկետը
Սույն Ծանուցումը, ինչպես նաև դրա բոլոր փոփոխությունները ուժի մեջ են մտնում Ընկերության Հարթակում հրապարակման պահից և կիրառելի են մինչև Ընկերության հետ ծագած հարաբերությունների նկատմամբ սույն Ծանուցման ուժի մեջ մտնելը: Ծանուցման ուժի մեջ մտնելու պահից նրա նախորդ խմբագրությունները համարվում են ուժը կորցրած:


Սույն Ծանուցման ընդունմամբ տրված համաձայնությունը գործում է մինչև Ընկերության և Հաճախորդի միջև առկա ցանկացած իրավահարաբերությունների դադարեցումը և Ընկերության նկատմամբ Հաճախորդի ունեցած պարտավորությունների ամբողջական կատարումը։


13.Հետադարձ կապ
Սույն Ծանուցման կամ անձնական տվյալների գաղտնիության պաշտպանության մեր քաղաքականության հետ կապված հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել կամ գրել ստորև նշված կոնտակտներով.


էլ. հասցե՝ info@sharm.am
հեռախոս՝ +374 10 565557