General terms and conditions of use
Գաղտնիության քաղաքականություն
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1.Ընդհանուր դրույթներ
«ՇԱՐՄ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ «Ընկերություն») պարտավոր է պաշտպանել և չխախտել օգտատերի (այսուհետ՝ «Հաճախորդ») անձնական տվյալների վերաբերյալ ցանկացած տեղեկության գաղտնիությունը: Անձնական տվյալների մշակման մասին սույն ծանուցման (այսուհետ` «Ծանուցում») մեջ նկարագրվում է անձնական տվյալների պաշտպանության՝ Ընկերության որդեգրած քաղաքականությունը և անձնական տվյալների մշակման ձևն ու կարգը: Սույն Ծանուցումը կիրառելի է Ընկերության հետ առնչվող ցանկացած կայքէջի, բջջային հավելվածի, ապրանքի, ծրագրային ապահովման կամ ծառայության համար (այսուհետ միասին` «Ծառայություններ»), եթե Ընկերության կողմից գրավոր ձևով սահմանված չէ որևէ այլ ծանուցում, որը տարբերվում է վկայակոչած ծանուցումից: Սույն Ծանուցումը կարող է ենթարկվել փոփոխությունների, որի մասին Հաճախորդը կծանուցվի sharmstore.am կայքէջից (այսուհետ՝ «Հարթակ»): Այնուամենայնիվ, Հաճախորդին խորհուրդ ենք տալիս պարբերաբար այցելել Ընկերության Հարթակ՝ համոզվելու, որ փոփոխություններն ընդունելի են: Սույն Ծանուցման մեջ օգտագործվում են Ընկերության հրապարակային Օֆերտայի հասկացությունները։
Մեր ծառայություններից օգտվելու, հարթակում գրանցվելու, և/կամ մեզ հետ պայմանագիր կնքելու պահից Հաճախորդն անվերապահորեն համաձայնում է սույն ծանուցմամբ սահմանված կարգով իր անձնական տվյալների մշակմանը, այդ թվում՝ անձնական տվյալների հարցման ու ստացման (անհրաժեշտության դեպքում) իրականացմանը:
2.Անձնական տվյալների սուբյեկտները
Անձնական տվյալների սուբյեկտները (Հաճախորդները) բաժանվում են հետևյալ կատեգորիաների․
- անհատներ, որոնք մտադրություն ունեն օգտվելու Ընկերության ծառայություններից,
- ընկերության աշխատակիցներ կամ այլ ֆիզիկական անձինք, որոնք Ընկերության հետ ունեն ծառայությունների մատուցման պայմանագրային հարաբերություններ,
- թափուր պաշտոնների համար դիմորդներ (թեկնածուներ),
- այլ անձինք, որոնք գրավոր կերպով ընդունել են սույն Ծանուցումը:
3.Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը
Հաճախորդի անձնական տվյալները մշակվում են՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, Հաճախորդի հետ կնքվող/կնքված պայմանագիրը, դրա անբաժանելի մասը հանդիսացող Ընկերության հրապարակային Օֆերտան կամ Հաճախորդի համաձայնությունը, որ ստացվել է սույն Ծանուցումն այլ կերպ ընդունելու արդյունքում: Իրավաբանական անձանց տվյալները մշակվում են՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ ՀՀ օրենքը «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին»։
4.Մշակվող տվյալները, դրանց հավաքագրման եղանակը
Մեր Ծառայություններից օգտվելու համար Հաճախորդը պետք է ներկայացնի ներքոնշյալ անձնական տվյալները.
- անուն, ազգանուն,
- hեռախոսահամար,
- առաքման հասցե,
- էլեկտրոնային հասցե:
Իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝
- Կոնտակտային անձի անուն, ազգանուն,
- իրավաբանական անձի անվանում,
- ՀՎՀՀ,
- հեռախոսահամար,
- էլեկտրոնային հասցե
- առաքման հասցե։
Անհրաժեշտության դեպքում Հաճախորդի համաձայնությամբ կարող են պահանջվել նաև այլ անձնական տվյալներ։ Տրամադրվող տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ, արդիական և հավաստի, որի ապահովման պատասխանատվությունը կրում է Հաճախորդը։ Հաճախորդի կողմից որևէ կեղծ, ոչ ճշգրիտ կամ թերի տեղեկություն տրամադրելու, կամ Ընկերության կողմից այդ տեղեկության ճշմարտացիության, ճշգրտության կամ ամբողջականության վերաբերյալ կասկածի հիմնավոր պատճառներ ունենալու պարագայում Ընկերությունը կարող է մերժել Հաճախորդի հետագա մուտքը Հարթակ և/կամ հրաժարվել Ծառայությունների մատուցումից։
Ընկերության կողմից կարող են հավաքագրվել և պահպանվել Հաճախորդի կողմից Հարթակ կատարած այցի մասին տեղեկությունները՝ օգտագործելով քուքիներ (ֆայլեր, որոնք մեր կողմից ուղարկվում են Հաճախորդի համակարգչին) կամ նմանատիպ այլ տեխնոլոգիա: Բրաուզերների մեծամասնությունը կարգավորումների միջոցով կարող է ընդունել կամ անջատել քուքիները, ինչպես նաև միացնել ծանուցում նոր քուքի ստանալու մասին և/կամ կատարել քուքիների հետ կապված այլ գործողություններ: Եթե Հաճախորդը չի ընդունում քուքիները, ապա բացառված չէ, որ չկարողանա օգտվել մեր Ծառայությունների որոշ հնարավորություններից, այդ պատճառով խորհուրդ ենք տալիս քուքիները թողնել միացված:
Ընկերության Ծառայություններից օգտվելու ընթացքում կարող է հավաքագրվել Հաճախորդի կողմից անուղղակիորեն տրամադրվող այլ տեղեկություն ևս, մասնավորապես․
- IP հասցե,
- դիտված ապրանքների ցանկը,
- sharmstore.am կայք մուտքին նախորդող գործողությունների և մուտքի մասին տեղեկություն,
- ժամային գոտի,
- աշխարհագրական տեղորոշման տվյալներ։
Սույնով Հաճախորդը տալիս է իր համաձայնությունը, որի առկայության դեպքում Ընկերությունը հնարավորություն կունենա հավաքագրելու և օգտագործելու Հաճախորդի կողմից անուղղակիորեն ստացված վերոնշյալ տվյալները։
Ծառայությունների բարելավման և հաճախորդների սպասարկման մակարդակն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Ընկերությունը օգտվում է հաճախորդների վարքագծի վերլուծության ծառայություններից։
Հաճախորդի անձնական տվյալները մշակվելու են այն (նվազագույն) քանակով, որ անհրաժեշտ է սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներին հասնելու համար։
5.Անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողությունները
Անձնական տվյալների մշակումն անձնական տվյալների հետ մեխանիկական և/կամ տեխնիկական միջոցներով որոշակի միջոցառումների և գործողությունների իրականացումն է, այդ թվում՝ անձնական տվյալների հավաքագրում, մուտքագրում, համեմատում, համակարգում, պահպանում, փոխանցում, ուղղում, թարմացում, փոփոխում, վերացում, ապանձնավորում և բլոկավորում, օգտագործում, ուսումնասիրում, ինչպես նաև այլ գործողություններ, որոնք անհրաժեշտ կլինեն սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներին հասնելու համար:
6.Անձնական տվյալների մշակման նպատակները
Ընկերության հետ առկա իրավահարաբերությունների, Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների շրջանակներում Հաճախորդի՝ սույն Ծանուցմամբ արտացոլված տվյալները կարող են մշակվել ստորև ներկայացված նպատակներով.
- Ծառայությունների պատշաճ մատուցում, Հաճախորդի սպասարկման որակի բարելավում,
- փոխգործակցություն կնքված պայմանագրերի շրջանակներում,
- Հաճախորդի ինքնության հաստատում (նույնականացում),
- Հաճախորդի անձնական տվյալների հավաստիության ապահովում (ստուգում, ճշգրտում կամ թարմացում),
- տեղեկատվական կամ գովազդային (մարքեթինգային նպատակով) տեքստային կամ ձայնային հաղորդագրությունների ուղարկում,
- Ծառայությունների կամ պարտքի վերաբերյալ ծանուցումների տրամադրում,
- պարտքերի հավաքագրմանն ուղղված միջոցառումների իրականացում,
- վիճակագրական տվյալների հավաքագրում և այլ հետազոտությունների իրականացում (նշված նպատակներով մշակվելու դեպքում Ընկերության կողմից օրինական ճանապարհով ստացված անձնական տվյալներն ապանձնավորվում են)
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ նպատակներով:
7.Անձնական տվյալների հասանելիությունը
Հաճախորդի համաձայնությունը առ այն, որ Ընկերության կողմից նրան վերաբերող անձնական տվյալները կարող են փոխանցվել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս ստորև նշված երրորդ անձանց, որոնք իրականացնում են անձնական տվյալների մշակում, պահպանում և տեղեկատվության տրամադրում: ՀՀ տարածքից դուրս անձնական տվյալների փոխանցումն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
Ընկերությունը սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներով և միայն այդ նպատակներն արդարացնող ծավալով կարող է Հաճախորդի անձնական տվյալները (փոխանակվել անձնական տվյալներով) տրամադրել.
- պետական տեղեկատվական համակարգի օպերատորին,
- Ծառայությունների մատուցման մեջ ներգրավված կամ Ընկերության գործունեությանը վերաբերող ուսումնասիրություն անցկացնող գործընկերներին, մատակարարներին և ծառայություն մատուցողներին, այդ թվում՝ Օգտատերերին և Առաքիչներին,
- երրորդ անձանց, որոնք իրականացնում են անձնական տվյալների մշակում, պահպանում և տեղեկատվության տրամադրում պարտապանների պարտավորությունների կատարման վերաբերյալ,
- երրորդ անձանց, որոնք Ընկերությունից ստացել են Հաճախորդի պարտավորությունը պահանջելու կամ դատական կարգով բռնագանձելու իրավունքը,
- Ընկերության բաժնետերերին, դուստր և կախյալ ընկերություններին, ներկայացուցչություններին, մասնաճյուղերին,
- Ընկերության գործակալներին, դիլերներին, դիստրիբյուտորներին կամ այլ ծառայություն մատուցողներին, որոնք իրականացնում են Ընկերության ապրանքների կամ Ծառայությունների վաճառք կամ նմանատիպ այլ գործունեություն,
- երրորդ անձանց, որոնք կարող են անձնական տվյալները (մասնավորապես հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե) օգտագործել մարքեթինգային նպատակով (որը կարող է արտահայտվել գովազդային բնույթի կարճ SMS հաղորդագրությունների/զանգերի ստացման, սոցիալական հարցումների, համացանցում, սոցիալական ցանցերում գովազդի ցուցադրման, էլեկտրոնային նամակների ստացման ձևով և այլն): Սույնով Հաճախորդը համաձայնվում է, որ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում սույն կետում նշված հաղորդագրությունների իրավական հետևանքների համար:
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական մարմիններին:
8.Անձնական տվյալների պահպանման ժամկետները
Ընկերությունը պարբերաբար վերանայում է անձնական տվյալների պահպանման ժամկետները՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության պահանջների և Ընկերության որդեգրած քաղաքականության:
Հաճախորդի անձնական տվյալները կպահպանվեն Ընկերության ընթացակարգերով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված տևողությամբ:
9.Անձնական տվյալների վերացումը
Ընկերությունը մշակում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահպանման ենթակա անձնական տվյալները և սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ անձնական տվյալները՝ առավելագույնս խուսափելով դրանց կրկնակի մշակումից: Այլ անձնական տվյալները ենթակա են վերացման:
10.Հաճախորդի իրավունքները
Հաճախորդն ունի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքներ:
Հաճախորդն իրավունք ունի հետ կանչելու անձնական տվյալները մշակելու մասին Իր համաձայնությունը կամ պահանջելու, որ ջնջվեն Իր անձնական տվյալները: Սակայն այդ պարագայում, ցավոք, Ընկերությունն այլևս կդադարեցնի Ծառայությունների մատուցումը կամ առկա այլ պայմանագրային հարաբերությունները Հաճախորդի հետ: Նշենք նաև, որ իրավական պահանջների, այլ պարտականությունների և գործոնների պատճառով միշտ չէ, որ հնարավոր է ջնջել անձնական տվյալները։
Այնուամենայնիվ, Հաճախորդը կարող է ցանկացած պահի հրաժարվել Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մասին հետագայում գովազդային բնույթի տեղեկատվություն ստանալուց, այդ մասին տեղեկացնելով գրավոր կամ Ընկերության կողմից սահմանված այլ եղանակով։
Հաճախորդն իրավունք ունի Իր անձնական տվյալները ուղղելու կամ փոփոխելու նպատակով դիմելու Ընկերությանը, եթե դրանք սխալ են կամ թարմացվելու անհրաժեշտություն ունեն:
Հաճախորդն իրավունք ունի Ընկերությանը ներկայացնելու բողոք-պահանջ՝ Իր անձնական տվյալներում մշակման ժամանակ խախտումներ արձանագրելու կամ անձնական տվյալների մշակման կարգի հետ համաձայն չլինելու դեպքում:
Հաճախորդը կարող է բողոք ներկայացնել տվյալների պաշտպանության լիազոր մարմին։
ՀՀ-ում տվյալների պաշտպանության լիազոր մարմինը ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն է:
11.Անվտանգության ապահովման գործող միջոցներ
Հաճախորդի անձնական տվյալների անվտանգությունը շատ կարևոր է Մեզ համար, ուստի Ընկերությունն իրականացնում է հնարավոր ամեն ինչ՝ այն ապահովելու համար:
Ընկերությունն անձնական տվյալների մշակման ընթացքում առաջնորդվում է հետևյալ պահանջներով.
- նպատակների, մշակման միջոցների օրինականություն և տվյալների արժանահավատություն,
- իրական և հայտարկված մշակման նպատակների համապատասխանություն,
- անձնական տվյալների ծավալի և բնույթի, մշակման միջոցների և նպատակների համապատասխանություն,
- տվյալների բավարար լինելը մշակման նպատակների համար և ավելորդ տվյալների մշակման անթույլատրելիություն՝ մշակման նպատակներին հասնելու համար,
- անձնական տվյալների հետ վարվելու օրինական և անվտանգ գործելակերպի մասին ծանուցումը Ընկերության տվյալների պահպանման համակարգի օգտագործողներին,
- անձնական տվյալների ճշգրտությունը, հավաստիությունը, ամբողջականությունը, հուսալիությունը և անվտանգությունը Ընկերության տվյալների պահպանման համակարգում,
- Հաճախորդին իր անձնական տվյալների մշակման և մշակման կարգի մասին տվյալների իրազեկելը, ինչպես նաև նրան այդ տվյալների ճշգրտության և ամբողջականության վրա ազդելու հնարավորության տրամադրումը,
- անձնական տվյալների մշակման մշտական ներքին վերհսկում, անձնական տվյալների անվտանգությունն ապահովող գործընթացների և համակարգերի շարունակական թարմացում:
Մշակվող անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու համար Ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ իրավական, կազմակերպչական, տեխնիկական պաշտպանության միջոցները՝ ՀՀ օրենսդրության, Ընկերության տեղեկատվական անվտանգության քաղաքականության պահանջների համաձայն և Ընկերության տեխնիկական հնարավորություններին համապատասխան:
Անձնական տվյալների մշակման և պաշտպանության պահանջները և կանոնները պետք է նախատեսվեն Ընկերության գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող կորպորատիվ փաստաթղթերի նախապատրաստման ժամանակ։
Ընկերության աշխատակիցների կողմից անընդհատ հսկվող անձնական տվյալների պահպանման համակարգը, որը պարբերաբար թարմացվում է, պաշտպանված է ժամանակակից անվտանգության կանոններն ապահովող ցանցային և պաշտպանիչ ցանցային երթուղիչների միջոցով։
Հաճախորդի անձնական տվյալները հասանելի են Ընկերության աշխատակիցներին միայն սույն Ծանուցմամբ սահմանված նպատակների իրականցման համար անհրաժեշտ չափով և ժամկետներով:
Մեր աշխատակիցները, գործընկերները և մշակվող անձնական տվյալներին մուտք գործելու իրավունք ստացած այլ անձինք ստորագրել են գաղտնի տեղեկատվության չհրապարակման մասին պարտավորությունը, ինչպես նաև զգուշացվել են անձնական տվյալների մշակման ոլորտում ՀՀ գործող օրենսդրության նորմերի և պահանջների խախտման դեպքում հնարավոր կարգապահական, վարչական, քաղաքացիական և քրեական պատասխանատվության մասին:
Հաճախորդի անձնական տվյալները պաշտպանելու նպատակով անձնական տվյալներ պարունակող տեղեկություն ստացող մեր բոլոր գործընկերների հետ կնքվող պայմանագրերը պարտադիր պարունակում են գաղտնի տեղեկատվության (այդ թվում՝ անձնական տվյալների) բացահայտումն արգելող դրույթներ:
12.Համաձայնության գործողության ժամկետը
Սույն Ծանուցումը, ինչպես նաև դրա բոլոր փոփոխությունները ուժի մեջ են մտնում Ընկերության Հարթակում հրապարակման պահից և կիրառելի են մինչև Ընկերության հետ ծագած հարաբերությունների նկատմամբ սույն Ծանուցման ուժի մեջ մտնելը: Ծանուցման ուժի մեջ մտնելու պահից նրա նախորդ խմբագրությունները համարվում են ուժը կորցրած:
Սույն Ծանուցման ընդունմամբ տրված համաձայնությունը գործում է մինչև Ընկերության և Հաճախորդի միջև առկա ցանկացած իրավահարաբերությունների դադարեցումը և Ընկերության նկատմամբ Հաճախորդի ունեցած պարտավորությունների ամբողջական կատարումը։
13.Հետադարձ կապ
Սույն Ծանուցման կամ անձնական տվյալների գաղտնիության պաշտպանության մեր քաղաքականության հետ կապված հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել կամ գրել ստորև նշված կոնտակտներով.
էլ. հասցե՝ info@sharm.am
հեռախոս՝ +374 10 565557

