Նորույթ

«ԵՐԵՎԱՆ» խաղաքարտերի կապուկ

[արտիկուլ SHA-04]

★★★★★
★★★★★
(0 / 0.00)   |   17

«ԵՐԵՎԱՆ» խաղաքարտերի կապուկը նախատեսված է ոչ միայն թղթախաղի համար, պատրաստված է միջազգային որակի չափանիշներին համապատասխան, և արժանիորեն կլրացնի ցանկացած խաղաքարտերի հավաքածու։ Այն նաև հուշանվերային է՝ ներկայացնելով Երևանի յուրօրինակ, «ոչ զբոսաշրջային» ճանապարհային քարտեզ։ Տուփի վրա կա QR կոդ․ այն սկանավորելով կհայտնվեք կայքում, որտեղ չորս լեզվով հասանելի տեղեկատվություն է խաղաքարտերի վրա պատկերված բոլոր «օբյեկտների» մասին։

Խաղաքարտերի կապուկը պատրաստված է հատուկ պատվերով, հեղինակային դիզայնով՝ բնօրինակ տարբերանշան, խաղաքարտերի շապիկների դիզայն և դրանց երեսամասի համար արված՝ Հայաստանի մայրաքաղաքի տեսարժան վայրերի պրոֆեսիոնալ լուսանկարներ։ Այս ամենը խաղին կհաղորդի յուրօրինակություն և անհատական երանգ։

Երևան․․․ Վարդագույն արևային քաղաք։ Հինավուրց, քանզի հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին։ Ժամանակակից, քանզի համարվում է Կովկասի «Սիլիկոնյան հովիտը»։ Հիասքանչ ու նրբագեղ ճարտարապետությամբ, լայն պողոտաներով ու հարմարավետ փողոցներով, հրապարակներով ու պուրակներով։ Ձեր առջև «Երևանի փիլիսոփայությունն» արտացոլող խաղաքարտերի յուրօրինակ կապուկ է։ 

Այսպես, Տուզերը դռներ են, որոնք ձեր առջև ճանապարհ կբացեն դեպի մեր գեղեցիկ քաղաքը, Թագավորները մեր երաժշտության, գրականության, գեղանկարչության և ճարտարապետության ամենաականավոր ներկայացուցիչներն են, Թագուհիները մեր կենսատու ուժն են՝ երևանյան շատրվանները։

Սակայն կապուկում կան ևս երեք տասնյակից ավելի խաղաքարտեր․․․ Դրանց վրա ներկայացված են մեր «ֆիրմային» պուլպուլակները, քաղաքի հոգեհարազատ քանդակները, ճարտարապետական գլուխգործոցները, գունագեղ դետալները... Այն ամենը` առանց որոնց երևանցու համար չկա՛ Երևան։ Եվ առանց որի ոչ մի խաղ ամբողջական չէր լինի։ 

 

Բնութագրեր․

Խաղաքարտերի քանակը՝ 56․ 52 խաղային, 2 ջոկեր, 2 տեղեկատվական
Տեղեկատվական խաղաքարտերը 4 լեզվով են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։
Չափսը՝  63 х 88 մմ (poker size) 
Ինդեքսացիա՝  մեծ չափի ինդեքս (Jumbo Index)
Նյութը՝ 100% խաղաքարտերի փայլատ պլաստիկ PVC 0,32 մմ, փայլուն լամինացիա (glossy varnish)
Տուփը՝ ստանդարտ ստվարաթղթե տուփ՝ փայլատ լամինացիայով և ոսկեգույն փայլաթիթեղով դրոշմատպմամբ

 

20000 ֏

Ապրանքի մասին կարծիքներ չկան

Առնչվող ապրանքներ