Նորույթ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԱԹՂԹԵՐ | Կապույտ կապուկ

[արտիկուլ SHA-01]

★★★★★
★★★★★
(0 / 0.00)   |   16

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի չորս ամենահայտնի թագավորական հարստությունների ներկայացուցիչները հանդիպել են... թղթախաղի սեղանի շուրջը։

Armenian playing cards - խաղաքարտերի եզակի հավաքածու․ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների արքայատոհմերի ներկայացուցիչներին պատկերելու համար օգտագործվել են հատուկ ստեղծված՝ բացառիկ հեղինակային նկարներ։ Արքաների, վալետների և թագուհիների դիմանկարները ստեղծվել են նկարիչների կողմից՝ արխիվային նյութերի հիման վրա, պահպանելով յուրաքանչյուր դարաշրջանին բնորոշ հագուստի և աքսեսուարների բոլոր նրբությունները։

Հաշվի առնելով այն փաստը, որ հայկական արքունիքում երբեք ծաղրածուներ չեն եղել, որպես Ջոկեր օգտագործվել է հեքիաթային հերոս Քաջ Նազարի՝ աշխարհի ամենավախկոտ և միաժամանակ ամենապարծենկոտ մարդու կերպարը․ մի մարդու, որը բախտի բերմամբ դարձավ մարդկանց և հսկաների թագավորը...

Խաղաքարտերի շապիկներին պատկերված է վիշապագորգի (հայկական գորգ) բնօրինակ զարդանախշը։

Խաղաքարտերի կապուկը պատրաստված է որակի միջազգային չափանիշներին համապատասխան։

 

Բնութագրեր․

Խաղաքարտերի քանակը՝ 56․ 52 խաղային, 3 ինֆո- քարտ (ռուսերեն, անգլերեն և հայերեն լեզուներով), 1 ջոկեր
Չափսը՝  63 х 88 մմ (poker size) 
Նյութը՝ 100% խաղաքարտերի փայլատ պլաստիկ PVC 0,3 մմ, ստանդարտ ստվարաթղթե տուփի մեջ 
Ինդեքսացիա՝  միջին չափի ստանդարտ ինդեքս (Jumbo Index)

 

10000 ֏

Ապրանքի մասին կարծիքներ չկան

Առնչվող ապրանքներ